Դոնբասում հակամարտության պատճառով 3332 խաղաղ բնակիչ Է զոհվել. ՄԱԿ

Armenpress 13:22, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով առաքելության տվյալներով՝ 3332 խաղաղ բնակիչ Է զոհվել Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր, եւս շուրջ 7 հազարը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հայտարարել Է առաքելության ղեկավար Ֆիոնա Ֆրեյզերը:

«2014 թվականի ապրիլից եւ մինչեւ հունիսի 9-ը զոհվել են 3332 քաղաքացիական անձինք, ավելի քան 7 հազար բնակիչներ վերքեր են ստացել»,- հայտարարել Է Ֆրեյզերը մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ նաեւ առաքելությունը տարեսկզբից քաղաքացիական անձանց 12 մահ եւ 58 վիրավորում Է գրանցել տարածաշրջանում տեղի ունեցող մարտական գործողությունների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am