ՃՏՊ Ստեփանավան քաղաքում. կա զոհ

Armenpress 12:09, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 13-ին, ժամը 07:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան քաղաքի Գոմերաձոր» կոչվող ճանապարհից «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Զ., ծնված 1985 թ.) գլորվել է Ձորագետի կիրճը (մոտ 50 մ)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ձորից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am