Հնդկաստանում 50-ից ավելի երեխա Է մահացել սննդի մեջ լիչիի պտուղներ գործածելուց հետո

Armenpress 11:56, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիսային շրջաններում վերջին 10 օրում առնվազն 53 երեխա Է մահացել սննդի մեջ լիչիի մրգեր գործածելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է PTI գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական ծառայությունների տվյալները:

Տեղացի բժիշկների խոսքով՝ երեխաների մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են Բիհարի նահանգի Մուզաֆարփուրի օկրուգում, որտեղ կան այդ ծառերի բազմաթիվ այգիներ: Նշվում Է, որ բոլոր վարակվածների մոտ դիտվել են սուր Էնցեֆալիտի համախտանիշի ախտանշաններ, ինչպես նաեւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ անկում, որը կարող Էր դառնալ երեխաների օրգանիզմում լիչիի պտուղներում պարունակվող թույների հայտնվելու հետեւանքը: Ներկայում նման ախտանշաններով վերակենդանացման բաժանմունքներում Է գտնվում եւս 40 դեռահաս, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: Զանգվածային լրատվամիջոմցները նշում են, որ երեխաների մոտ հիվանդությունների բռնկումները, որոնք կապված են սննդի մեջ լիչիի պտուղների գործածության հետ, ամեն ամառ Բիհարում արձանագրվում Է 1995 թվականից ի վեր: 2014 թվականին հիվանդությունը, որը տեղի բնակչության շրջանում ստացել Է «Չամքի Բուհար» անվանումը, ռեկորդային 150 կյանք Է խլել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am