ԱՄՆ-ը հարվածային անօդաչուներ եւ հազար զինվոր կտեղաբաշխի Լեհաստանում

Armenpress 09:46, 13 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը MQ-9 հետախուզական-հարվածային անօդաչուների սավառնակախումբ կտեղաբաշխի Լեհաստանի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը: Պաշտպանության ոլորտում համագործակցության համապատասխան հռչակագիրը նախօրյակին ստորագրել են երկու երկրների ղեկավարներ Դոնալդ Թրամփը եւ Անջեյ Դուդան: Փաստաթղթի համաձայն՝ անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման ծախսերը լիովին կվճարի Լեհաստանը: Վաշինգտոնում ճշտել են, որ մտադիր են այդ անօդաչուներից ստացվող տեղեկատվությանը հաղորդակից դարձնել «երբ դա տեղին լինի՝ պաշտպանության ոլորտում մեր խնդիրների ապահովման համար»: Հունիսի 12-ին Թրամփը հայտարարել Է, որ Լեհաստանն իր միջոցներով ռազմակայաններ եւ ենթակառուցվածք կստեղծի հազար ամերիկացի զինծառայողների տեղավորման համար: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում Է «գերազանց կարգի օբյեկտի»: Ավելի վաղ Թրամփը խոստացել Է, որ ԱՄՆ-ը մեծ թվով F-35 կործանիչներ կվաճառի Լեհաստանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am