Վենեսուելայի նախագահը կայցելի Ռուսաստան

Armenpress 19:40, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն շուտով կայցելի Ռուսաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱԳՆ թվիթերյան էջում:

«Շուտով մենք կտեսնենք նախագահ Նիկոլաս Մադուրոյին Ռուսաստանում՝ ստորագրելով նոր համաձայնագրեր հանուն ժողովրդի»,- ասվում է ԱԳՆ գրառման մեջ:

Այցի հստակ ժամկետներ չեն նշվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am