Ազատ ոճային երիտասարդ ըմբիշները մեծ սպասելիքներ ունեն աշխարհի առաջնությունից

Armenpress 15:28, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները Եվրոպայի առաջնությունից հետո մեծ ոգևորությամբ և սպասելիքներով են նախապատրաստվելու աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը շեշտեց, որ ուրախ է` առաջին իսկ մասնակցության ժամանակ ոսկե մեդալակիր դառնալու համար: «Շնորհակալ եմ մարզիչներից վստահության համար»,-ասաց է նա:

70 կգ քաշային Արման Անդրեասյանը, ով դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր, առավել մեծ սպասելիքներ ուներ մրցաշարից: «Գուցե լարվածությունն էր, որ խանգարեց արդյունքի հասնել եզրափակիչում»,-առանձնացրեց նա:

Արման Ավագյանն (79 կգ) ուրախ է Եվրոպայի առաջնությունում նվաճած բրոնզե մեդալի համար: «Եվրոպայի առաջնությունում գրանցած հաջողությունը նոր վստահություն է տվել ինձ»,-ասել է նա:

86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը, որը Եվրոպայի փոխչեմպիոն է, պատրաստվում է առանձնակի մեծ ուշադրություն դարձնել իր թերությունների վրա աշխարհի առաջնությունում ավելի մեծ արդյունքի հասնելու համար:  

Հավաքական թիմը մեկ շաբաթ հանգստից հետո ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում, հետո Երևանում, իսկ օգոստոսի 12-18-ն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կմասնակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am