Բեթհովենի մազափունջը Լոնդոնում Sotheby՚s-ի աճուրդում Է դրվել 19 հազար դոլարով

Armenpress 13:55, 11 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sotheby՚s անգլիական աճուրդային տունը վաճառքի Է հանել Լյուդվիգ վան Բեթհովենի (1770-1827 թթ.) «զգալի մազափունջը», որը գերմանացի կոմպոզիտորն ինքն Է կտրել եւ իր դաշնակահար ընկերոջը՝ Անտոն Հալմին, հանձնել 1826 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է աճուրդի կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Հազվագյուտ լոտը նախնական կարգով գնահատված Է 15 հազար ֆունտ ստեռլինգ (19 հազար դոլար), սակայն, ինչպես կարծում Է Sotheby՚s-ի գրքերի եւ ձեռագրերի դեպարտամենտի ղեկավար Սայմոն Մաքգվայրը, նշանավոր կոմպոզիտորի մազափունջը կարող Է վաճառվել Էլ ավելի բարձր գնով: «Դրա նկատմամբ արդեն մեծ հետաքրքրություն Է դրսեւորվում»,-արձանագրել Է փորձագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am