Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Խորվաթիայում ՀՀ դեսպան

Armenpress 19:13, 10 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աշոտ Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին «Արմենպրես»-ին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»,- նշված է հրամանագրում:

Արմեն Սարգսյանի այլ հրամանագրերով Աշոտ Հովակիմյանը նշանակվել էր նաև Սլովենիայում ՀՀ դեսպան (համատեղության կարգով), իսկ Արման Կիրակոսյանը հետ էր կանչվել Խորվաթիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am