Քիանու Ռիվզը հայտարարել Է Cyberpunk 2077-ի ռելիզի օրը

Armenpress 16:11, 10 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի դերասան Քիանու Ռիվզը Е3 2019 ցուցահանդեսում Microsoft-ի մամուլի ասուլիսի շրջանակում հայտարարել Է Cyberpunk 2077 խաղի թողարկման օրը՝ 2020 թվականի ապրիլի 16: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Իգրոմանիա» հանդեսը: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել Է խաղի թրեյլերը, որտեղ նաեւ հայտվել Է այն գործող անձը, որին մարմնավորում Է Ռիվզը:

Այս պահին արդեն մատչելի Է խաղի նախապատվերը: Cyberpunk 2077-ը համակարգչային խաղ Է՝ Լեհաստանի CD Projekt Red ստուդիայի կիբեռփանկ ժանրով: Դրա սյուժեն հիմնված Է Cyberpunk 2020 սեղանի խաղի վրա: Խաղի գործողությունը տեղի Է ունենում 2077 թվականին Կալիֆոռնիայում՝ մտացածին «Գիշերային քաղաքում», որտեղ պայքար Է ծավալվում հանցավոր խմբավորումների միջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am