Պոլ Պոգբան կարող է միանալ «Յուվենտուս»-ին

Armenpress 14:13, 10 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է միանալ Թուրինի «Յուվենտուս»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Corriere dello Sport-ը: Աշխարհի չեմպիոն Պոգբան համաձայնել է միանալ «ծեր սինյորա»-ին, սակայն տեղափոխության համար խնդիր կարող է լինել պայմանագրի ֆինանսական կողմը: Ֆրանսիացիուն գնելու դեպքում և պահպանելով Ֆեյր-փլեյի կարգը` «Յուվենտուս»-ը պետք է մի քանի ֆուտբոլիստի վաճառի:

Պոլ Պոգբան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել հենց «Յուվենտուս»-ից 2016 թվականին: Նրա պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ կնքվել է մինչև 2021 թվականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am