Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Armenpress 13:00, 10 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են  երկրորդ ընթերցմամբ քննարկման ենթակա մի շարք նախագծեր:

Օրակարգում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին , Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին , «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին , Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am