Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Ազգերի լիգայում

Armenpress 10:08, 10 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ. 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության հաղթողը Պորտուգալիայի ազգային ընտրանին է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լիգայի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Պորտուգալիայի և Նիդերլանդների հավաքականները:  Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց և միայն 60-րդ րոպեին Գոնսալու Գուեդեշը խփեց Պորտուգալիայի առաջին և հաղթական գնդակը:

Պորտուգալիայի հավաքականն հաղթեց առաջին անգամ անցկացվող Ազգերի լիգայի խաղարկությունում: Նիդերլանդները երկրորդն է, իսկ բրոնզե մեդալները նվաճեցին Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները:

Այս հաղթանակի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականը հանդես կգա Եվրո-2020-ի եզրափակչում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am