Հարավային Օսիայի հավաքականը հռչակվեց CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող

Armenpress 21:51, 9 Հունիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 9-ին կայացել է եզրափակիչ՝ Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականների հանդիպումը:

Մրցամարտի երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին Հարավային Օսիայի հավաքականի 77-րդ համարի ներքո խաղացող  Իբրահիմ Բազաևը գոլ է խփել: Արդյունքում՝ խաղն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ Հարավային Օսիայի: 

CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը՝  արժանանալով  գավաթի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am