ԱԺ նախագահը ստորագրել է Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Armenpress 14:21, 7 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: 

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել մայիսի 31-ին:

Եթե պատգամավորը եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am