Հրդեհը Թբիլիսիի խոշորագույն շուկայում խանութներ Է ոչնչացրել 8-10 քառ. մետր տարածքում

Armenpress 09:52, 7 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս հունիսի 7-ի գիշերը Լիլոյի շրջանում Թբիլիսիի խոշորագույն շուկայում տեղի ունեցած սաստիկ հրեդեհի հետեւանքով խանութներ են այրվել 8-10 հազար քառակուսի մետր տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հրդեհն սկսվել Է այսպես կոչված «չինական շուկայի» կոշիկի խանութներից մեկում: Պահպանությանը չի հաջողվել սեփական ուժերով տեղափակել բռնկումը: Պատահարի վայր են ժամանել շուրջ 20 բրիգադ հրշեջ-փրկարարներ, ինչպես նաեւ այն խանութների տերերը, որոնք փորձում Էին իրենց ապրանքները դուրս բերել կրակից:

Ինչպես ասված Է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ, ներկայում հրդեհը մարված Է: Դրա հետեւանքով տուժածներ չկան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am