Ամերիկացին պարաշյուտով թռել Է 97 տարեկանում

Armenpress 15:30, 6 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի վետերան Թոմ Ռայսը պարաշյուտով թռել Է 97 տարեկան հասակում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին հաղորդել Է France24-ը:

Ցատկը նվիրված Էր «Օվեռլորդ» գործողության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման մասնակիցների հիշատակին: Ռայսն ինքը նույնպես եղել Է դրա մասնակիցը: Նա իջել Է հենց այնտեղ, որտեղ եւ 75 տարի առաջ՝ Ֆրանսիայի Կարանտան քաղաքում: Ռայսի հետ մեկտեղ պարաշյուտով թռել են ավելի քան 200 պարաշյուտիստներ 14 երկրներից, հավելում Է People-ը: «Ես ցանկանում եմ վերադառնալ եւ կրկին անել դա»,- ասել Է վետերանը ցատկից հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am