Հունաստանի շարժական կապի ընկերությունը տվյալների հաղորդման ռեկորդ Է սահմանել 100 Գբիտ/վ-ից բարձր արագությամբ

Armenpress 15:33, 5 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Cosmote շարժական կապի ընկերությունը 100 Գբիտ/վ-ից բարձր արագությամբ տվյալների հաղորդման ռեկորդ Է սահմանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նաֆտեմբորիկի» թերթը:

Հրատարակության խոսքով՝ Cosmote-ն, որը մասնակիորեն պատկանում Է Հունաստանի կապի կազմակերպությանը (OTE), Գերմանիայի Deutsche Telekom եւ Շվեդիայի Ericsson ընկերությունների հետ համագործակցությամբ կատարել Է թեստային միկրոալիքային կապուղու օգտագործմամբ տվյալների հաղորդման փորձարկում եւ հասել 100 Գբիտ/վ-ից կայունորեն բարձր ռեկորդային արագությունների, այսինքն՝ 10 անգամ ավելի, քան թույլ են տալիս ներկայում գոյություն ունեցող առեւտրային մշակումները:

Ինչպես պնդում են ընկերություններում, դա կարեւոր տեխնոլոգիական ճեղքում Է, որը նոր իրադրություն Է ստեղծում տվյալների անհաղորդալար հաղորդման ոլորտում եւ թույլ Է տալիս լուծել շատ բարձր արագությունների հասնելու խնդիրը, որոնք անհրաժեշտ են 5-րդ սերնդի (5G) շարժական ցանցերի անցնելու համար: Այս տեխնոլոգիայի միջոցով ապագայում կարող են 5G ցանցում պահպանվել այնպիսի առաջավոր հավելվածներ, ինչպիսիք են սարքերի եւ փոխադրամիջոցների հեռակառավարումը, ամպային խաղերը, 360 աստիճանի հոսքային տեսագրությունը, վիրտուալ իրականությունը, լրացված իրականությունը եւ այլ բաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am