ՀՀ վարչապետը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ է նշանակել

Armenpress 11:54, 4 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ են նշանակվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը ստորագրել է Արևիկ Անափիոսյանին, Գրիշա Թամրազյանին և Արայիկ Խզմալյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում:

Վարչապետի որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am