Հանովեր քաղաքում կանցկացվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող՝ Բունդեսթագի բանաձևի կիրարկմանը նվիրված միջոցառում

Armenpress 10:25, 4 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԴՀ Հաննովեր քաղաքում հունիսի 6-ին տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանությունը. Բունդեսթագի բանաձևի ընդունումից կիրարկում Ստորին Սաքսոնիա երկրամասում» խորագրով միջոցառումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝   համակազմակերպիչներն են Հաննովերի պատմության թանգարանը, Հաննովերի հիշողության մշակույթի կենտրոնը, Գերմանահայկական ընկերակցությունը, Հաննովերի Ադա և Թեոդոր Լեսսինգ ժողովրդական դպրոցը:

Բանաձևում առանձնահատուկ հիշատակվում է, որ թեման պետք է ներառվի 20-րդ դարի էթնիկ հակամարտությունների վերաբերալ դպրոցական դասընթացի ծրագրում:

Համակազմակերպիչները խնդրո առարկայի վերաբերյալ դիմել են Ստորին Սաքսոնիայի խորհրդարանի՝ Լանդթագի բոլոր խմբակցություններին՝ վերջիններիս պաշտոնական կարծիքն իմանալու նպատակով, թե ինչու մինչ օրս բանաձևը չի կիրարկվում այդ երկրամասում: Այսօրինակ հարցերի փաթեթը քննարկվելու է միջոցառման շրջանակներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am