Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

Armenpress 17:09, 3 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանն այցելել են համալսարան և ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵՊՀ մամուլի ծառայությունից, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և փոխնախարարին դիմավորել են ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Արսեն Բաբաջանյանը, ապա նրանց ուղեկցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակ, որտեղ քննարկվել են  ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, քարտուղար Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը, Ռուբեն Մարկոսյանը և Արարատ Մալխասյանը, ինչպես նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am