Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի գտնվել արձակուրդում

Armenpress 10:28, 3 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի գտնվել արձակուրդում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը տեղադրված է egov.am կայքում:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 3-ին:  2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետ Փաշինյանը մայիսի 31-ից գտնվում է արձակուրդում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am