Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Armenpress 15:37, 1 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել վարչապետին տարեդարձի կապակցությամբ, մաղթել երջանկություն և հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծննդյան օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am