Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոն այցելելու հրավեր է ստացել Դոնալդ Թրամփից

Armenpress 12:51, 1 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Վաշինգտոն այցելելու հրավեր է ստացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավերի համար»,- ասված է Ուկրանիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am