Ավստրիայի ժամանակավոր կանցլեր կդառնա Սահմանադրական դատարանի ղեկավար Բրիգիտե Բիրլյայնը. Kronen Zeitung

Armenpress 17:09, 30 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի ժամանակավոր կանցլեր կնշանակվի երկրի Սահմանադրական դատարանի նախագահ 69-ամյա Բրիգիտե Բիրլյայնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 30-ին հայտնել Է Kronen Zeitung թերթը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, առաջիկա ժամերին Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը, ինչպես սպասվում Է, կհայտարարի կանցլերի պաշտոնում Բիրլյայնի նշանակման մասին: Եթե դա տեղի ունենա, Բարլյայնը կդառնա առաջին կինն այդ պաշտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am