Հայտարարվել Է լավագույն երգը մարդկության պատմության մեջ

Armenpress 16:01, 30 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 24/7 Wall Stree ֆինանսական պորտալը կազմել Է բոլոր ժամանակների հարյուր լավագույն երգերի վարկանիշը: Ցուցակը մայիսի 30-ին ներկայացրել Է 24/7 Wall Stree-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել կոմպոզիցիաների վաճառքները, Billboard հիթ-շքերթներում հայտնվելը, երգի քավերների քանակը եւ նրա ժողովրդականությունը մելոմանների շրջանում:

Մարդկության պատմության մեջ լավագույն կոմպոզիցիան դարձել Է բրիտանական The Beatles խմբի Yesterday երգը, որը թողարկվել Է 1965 թվականին: Ձայնագրել են դրա 665 քավեր: Billboard Hot 100 հիթ-շքերթում կոմպոզիցիան պահպանվել Է 11 շաբաթ: Yesterday-ը, որի հեղինակը Պոլ Մաքքարթնին Է, տեղ Է գտել Եվրոպայի Help! ալբոմում, իսկ ԱՄՆ-ում թողարկվել Է սինգլի տեսքով: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Simon & Garfunkel դուետի Bridge Over Troubled Water կոմպոզիցիան, որը թողարկվել Է 1970 թվականին: Ձայնագրել են դրա 400-ից ավելի քավերներ եւ այն Billboard Hot 100-ում մնացել Է 14 շաբաթ: Երրորդ տեղը գրավել Է բրիտանացի երգչուհի Ադելի՝ 2010 թվականի Rolling In the Deep կոմպոզիցիան: Երգը հիթ-շքերթում գտնվել Է 65 շաբաթ եւ ստացել 84 քավեր: Թոփ-10-ում հայտնվել են նաեւ The Beatles-ի Hey Jude, ամերիկացի երգիչ Ջոն Լեջենդի All of Me, երգչուհի Լեդի Գագայի Bad Romance, The Queen կոլեկտիվի Bohemian Rhapsody, The Beatles-ի Let It Be եւ Բիլ Ուիզերսի Ain՚t No Sunshine երգերը: Ընդամենը վարկանիշը բաղկացած Է հարյուր կոմպոզիցիայից, որոնց թվում նշվել են Էլվիս Փրեսլիի Can՚t Help Falling In Love-ը (11-րդ տեղ), Ֆարել Ուիլյամսի Happy-ն (14-րդ տեղ), Նենսի Սինատրայի These Boots Are Made For Walkin-ը (21-րդ տեղ), Survivor խմբի Eye of the Tiger-ը (25-րդ տեղ) եւ ռեփեր Էմինեմի Lose Yourself-ը (27-րդ տեղ): Թոփային կոմպոզիցիաների թվով առաջատար Է դարձել The Beatles խումբը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am