Մալայզիայի վարչապետն առաջարկել Է ստեղծել միասնական ասիական արժույթ. Reuters

Armenpress 14:02, 30 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական պետությունները պետք Է միասնական արժույթ ստեղծեն, որը կկարողանան օգտագործել ներմուծման-արտահանման գործառնություններում: Այս կարծիքը հայտնել Է Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը՝ հանդես գալով Ասիայի զարգացմանը նվիրված տնտեսական համաժողովում, որը տեղի Է ունեցել Տոկիոյում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե ասիական երկրները ցանկանում են համախմբվել, հարկ Է, որ նրանք սկսեն ոսկե ստանդարտի հիման վրա ընդհանուր առեւտրական արժույթի ստեղծումից, որովհետեւ ոսկին անհամեմատ ավելի կայուն Է,-նրա խոսքը մայիսի 30-ին մեջբերում Է Reuters գործակալությունը:-Այն կօգտագործեն ոչ թե ներքին հաշվարկների համար, այլ միայն (երկրների միջեւ) առեւտրական գործառնություններում»: Նա նաեւ ընդգծել Է, որ «արժույթների փոխանակման ներկայիս համաշխարհային համակարգի պայմաններում տեղական վճարամիջոցները ենթակա են արտաքին գործոններին եւ մանիպուլյացիաների օբյեկտ են դառնում»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Մալայզիան ընդգրկել Է այն երկրների ցուցակում, որոնք կասկածվում են արժույթների հետ կապված մանիպուլյացիաների մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am