ՀՀ դեսպանը հանդիպել է Բելառուսի կապի և ինֆորմատիզացիայի նախարարի հետ

Armenpress 21:30, 29 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մայիսի 27-ին հանդիպեց Բելառուսի կապի և ինֆորմատիզացիայի նախարար Կոնստանտին Շուլգանի (Константин Шульган) հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում շոշափվել են երկու պետությունների միջև կապի ու տեղեկատվական և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակվել նաև ՏՏ ոլորտում թե՛ միջպետական փոխգործակցության, թե՛ մասնավոր ընկերությունների միջև հայ-բելառուսական հնարավոր համատեղ նախագծերի մշակման հարցերի շուրջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am