Առաջին անգամ հինգերորդ սերնդի կապի տեխնոլոգիայով անվարորդ ավտոմեքենաներ կցուցադրեն Սեուլում


ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլի քաղաքապետարանը հայտարարել Է անվարորդ ավտոմեքենաներ ցուցադրելու պլանների մասին, որոնք օգտագործում են հինգերորդ սերնդի (5G) կապի տեխնոլոգիա: Ինչպես հայտնել են Հարավային Կորեայի մայրաքաղաքի վարչակազմում, առաջին թեստային մոդելները Սեուլի փողոցներով կանցնեն արդեն այս ամռանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունիսի 22-ին քաղաքի իշխանությունները պլանավորում են անցկացնել «Անվարորդ ավտոների փառատոն», որտեղ Հարավային Կորեայի պետական տարածքների, ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարարության հետ համատեղ կներկայացնեն ինքնավար տրանսպորտ, որն առաջին անգամ կկարողանա ճանապարհային ենթակառուցվածքի հետ տվյալների փոխանակում իրականացնել հինգերորդ սերնդի շարժական կապի օգնությամբ:

Ընդամենը թեստային հարթակի կներկայացվի յոթ անվարորդ մեքենա՝ չորս քաղաքային ավտոբուս եւ երեք մարդատար ավտոմեքենա, որոնցով կկարողանան երթեւեկել բոլոր ցանկացողները: Ինչպես նշվում Է, շնորհանդեսի ժամանակ ինովացիոն փոխադրամիջոցներով ուղեւորության առավելագույն հեռավորությունը կկազմի 1 կիլոմետրից ոչ ավելի: Ուղեւորների անվտանգությունն ապահովելու համար երթեւեկությունը կսահմանափակվի այն ավտոճանապարհի ութ գոտիներից վեցում, որով կիրականացվեն նոր տեխնոլոգիայի փորձարկումները:

Փառատոնի այցելուները նաեւ կկարողանան ծանոթանալ Էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններին, 5G-ի սարքավորմանը եւ քաղաքի ավտոճանապարհների գերճշգրիտ ինտերակտիվ քարտեզին: Ընդգրկուն շնորհանդեսին կմասնակցեն SK Telecom եւ KT հեռահաղորդակցական ընկերությունների, Samsung Electronics կորպորացիայի ներկայացուցիչները, ինպես նաեւ Հարավային Կորեայի առաջատար համալսարանների ուսանողներն ու դասախոսները: Միջոցառման կազմակերպիչները պնդում են, որ հինգերորդ սերնդի կապի ստանդարտի հիման վրա գերարագ միացման շնորհիվ ճանապարհի իրադրության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը գործնականում ակնթարթորեն կուղարկվի անվարորդ ավտոմեքենայի համակարգչին:

Դրա համակարգն ինքնուրույն կերպով կվերլուծի ճանապարհի իրադրությունը եւ երթեւեկության պարամետրերը կկարգավորի այնպես, որ հնարավոր լինի խուսափել ուշացումներից, խցանումներից, վթարներից եւ արտակարգ իրավիճակներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am