Ազգային ժողովում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը

Armenpress 16:24, 29 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  քվեարկությունը մեկնարկել է ժամը 16:05-ին:

Փակ քվեարկությունն ընթանում է ԱԺ  նիստերի   դահլիճի հարևանությամբ   գտնվող նախասրահում:  ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվաերկությունը կանցկացվի ժամը 16:05-ից մինչև 16:30-ը:

Թեկնածուն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջարկված Արթուր Վաղարշյանն է: Մինչ այս 7-րդ գումարման ԱԺ-ն նախագահի առաջարկով քննարկել էր  Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը և չէր ընդունել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am