Ազգային ժողովը քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը

Armenpress 12:25, 29 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը քննարկվում է մայիսի 29-ի լիագումար նիստում: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց թեկնածուին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am