ԱՄՆ-ը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային. Վոլքեր

Armenpress 11:12, 29 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները կշարունակի տարատեսակ զենքի մատակարարումը Ուկրաինային եւ խորհրդատվություն կտրամադրի Կիեւին այդ հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 28-ին կայացած բրիֆինգում հայտարարել Է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը: «Ուկրաինան, ինչպես որ աշխարհի ցանկացած այլ երկիր, ինքնապաշտպանության իրավունք ունի»,- արձանագրել Է Վոլքերը: Նա նշել Է, որ «Նահանգները պատրաստ Է բավարարել Ուկրաինայի պաշտպանության ապահովման արդարացված պահանջմունքները»:«Մենք Ուկրաինայի հետ խորհրդատվություններ կանցկացնենք նրանց օրինական պահանջմունքների շուրջ: Մենք կպարզենք՝ ինչ միջոցներ են անհրաժեշտ նրանց տրամադրել: Բացի այդ, մենք պատրաստ ենք զենքի արատահանմանը, այսինքն՝ Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի ռազմական սարաքավորանքի գնմանը»,- ասել Է հատուկ ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am