«Ֆիթչ»-ը Երևանի ռեյթինգը սահմանել է B+՝ դրական կանխատեսմամբ

Armenpress 17:59, 28 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիթչ» միջազգային վարկանիշային ընկերությունը Երևան քաղաքի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլթային ռեյթինգը սահմանել է B+՝ դրական կանխատեսմամբ, իսկ արտարժույթով կարճաժամկետը` B:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆիթչ»-ը նշում է, որ Հայաստանի խոշորագույն քաղաքը համարվող Երևանը երկրի ամենամեծ շուկան է՝ ծառայությունների զարգացած սեկտորով ու ամենաշատ բնակչությամբ: «Երևանի

բարեկեցության ցուցանիշները միջազգային համատեքստում դեռևս համեմատաբար ցածր են, ինչը ազդում է քաղաքի ընդհանուր ֆինանսական պրոֆիլի վրա: Քաղաքը պահպանում է պարտք չունեցողի կարգավիճակ, թեպետ հնարավորություն ունի ներգրավելու փոխառություններ ներքին կապիտալի շուկայում՝ հաշվի առնելով որոշակի սահմանափակումները»,- ասվում է «Ֆիթչ»-ի զեկույցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am