Նեյմարը զրկվել է Բրազիլիայի ընտրանու ավագի թևկապից

Armenpress 14:01, 28 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ազգային թիմի հարձակվող Նեյմարը զրկվել է ընտրանու ավագի թևկապից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսուհետ Բրազիլիայի ազգային թիմի ավագը կլինի Դանի Ալվեսը: Նեյմարին ավագի թևկապից զրկել է Բրազիլիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Տիտեն, որը նման որոշում կայացրել է Ֆրանսիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչից հետո, երբ ՊՍԺ-ի կազմում հանդես եկող Նեյմարը հարվածել էր երկրպագուին:

Նեյմարը Բրազիլիայի ազգային թիմի ավագն էր 2018 թվականի Մունդիալից հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am