Գատուզոն հեռանում է «Միլան»-ից

Armenpress 13:57, 28 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հաստատել է լուրերն այն մասին, որ հեռանում է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գատուզոյի խոսքերով` իր համար դժվար է եղել նման որոշում ընդունելը: «Սա 18 ամիսներ ընթացքում ընդունած որոշում է: Ես մեծ կրքով եմ անցկացրել այս շրջանը «Միլան»-ում: Սա դժվարին և մտածված որոշում է»,-ասել է իտալացի մասնագետը:

Ջենարո Գատուզոն «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2017 թվականին: Ավելի վաղ իտալացի մասնագետը մարզել է «Միլան»-ի երիտասարդական թիմին: Վերջինս խաղացել է նաև «Միլան»-ում 1999 թվականից մինչև 2012 թվականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am