Վրաստանում դատարանը Սահակաշվիլիին պարտավորեցրել Է ավելի քան 77 հազար դոլար վճարել ծեծված պատգամավորին

Armenpress 16:51, 27 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, ՆԳ նախարարության նախկին աշխատակից Էրեկլա Կոդուային, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարությանը եւ ֆինանսների նախարարությանը պարտավորեցրել Է ամբողջությամբ վերցված 215 հազար լարի (ավելի քան 77 հազար դոլար) վճարել նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցման համար, որը նրան հասցվել Է 2005 թվականին ծեծի ենթարկելիս: Մայիսի 27-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է տուժածի փաստաբան Կախա Կոժորիձեն:

Գելաշվիլիի նկատմամբ դաժան դատաստան են տեսել 2005 թվականի հունիսին: Դատախազության տվյալներով՝ պատգամավորին ծեծել են այն բանից հետո, երբ նա թերթերից մեկում գրել Է, որ իրենից խլել են ունեցվածքը եւ դրանում մեղադրել Է այն ժամանակվա նախագահ Սահակաշվիլիին: Դրա համար պետության ղեկավարը հանձնարարել Է Մերաբիշվիլիին, որն այն ժամանակ գլխավորում Էր ներքին գործերի նախարարությունը, ինչպես հարկն Է պատժել Վալերի Գելաշվիլիին: Մտածվածն անմիջականորեն իրականացրել են ներքին գործերի եւ ֆինանսների նախարարությունների աշխատակիցները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am