Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը մասնակցել է ԱԼԳ պանելային նիստին

Armenpress 14:57, 27 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը մայիսի 22-25-ը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության նախաձեռնության 2-րդ պլատֆորմի շրջանակներում գործող «Տեխնիկական կանոնակարգերի և հարակից ենթակառուցվածքների համակարգերի բարեփոխում» առևտրի հարցերով պանելի 18-րդ նիստին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել են շուկայի վերահսկողությունը կարգավորող օրենսդրական բարեփոխումների, ԵՄ անդամ երկրների շուկայի վերահսկողության օրենսդրության ներդաշնակեցման հարցերը։ Քննարկում է ծավալվել ԵՄ 765 դիրեկտիվայի վերաբերյալ։ Պանելային նիստի ընթացքում ներկայացվել է Սլովակիայի, Լեհաստանի և Բելգիայի փորձը։

Արմեն Կոտոլյանը ներկայացրել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնում իրականացված իրավական բարեփոխումները և անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ և բազմակողմ հետագա համագործակցության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am