Ֆիլիպիններում շուրջ 60 մարդ Է տուժել ավտոբուսի վթարից, կան զոհեր. «Սինհուա»

Armenpress 12:39, 27 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս 57-ը՝ տուժել ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ վթարի հետեւանքով, որը տեղի Է ունեցել մայիսի 27-ին Ֆիլիպինների հյուսիսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի Է ունեցել մոտավորապես կեսգիշերին՝ Կեսոնի նահանգում: Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը շրջադարձ կատարելիս կորցրել Է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետեւանքով բախում Է տեղի ունեցել ավտոբուսի հետ: Երկու փոխադրամիջոցների վարորդները տեղում մահացել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am