Պուչդեմոնը պատգամավորական մանդատ կստանա Եվրախորհրդարանում

Armenpress 11:55, 27 Մայիս, 2019

Պուչդեմոնը պատգամավորական մանդատ կստանա Եվրախորհրդարանում ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը, որն Իսպանիայի արդարադատությունից թաքնվում Է Բելգիայում, եւ նրա նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը, որը նախնական կալանքի մեջ գտնվում Է իսպանական բանտում, պատգամավորական մանդատներ կստանան Եվրախորհրդարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ընտրությունների նախնական արդյունքները, որոնք հրապարակվել են քվեարթերթիկների 96 տոկոսի տվյալների անփոփումից հետո:

Պուչդեմոնն առաջինն Է կատալոնական Lliures per Europa (Ազատները Եվրոպայի համար) կոալիցիայի ցուցակում: Այս կոալիցիան, մայիսի 26-ի քվեարկության արդյունքներով, ստանում Է այն 54 տեղից երկուսը, որոնք Իսպանիան ունի ԵԽ-ում: Այս կոալիցիայից Եվրախորհրդարան Է անցնում նաեւ Ժեներալիտետի նախկին անդամ Տոնի Կոմինը, որը նույնպես իսպանական արդարադատությունից թաքնվում Է Բելգիայում: Երկրում ԵԽ-ի ընտրությունները շահել Է Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը, որն ստացել Է 20 մանդատ: Երկրորդ տեղում՝ 12 մանդատով, Ժողովրդական կուսակցությունն Է: Առաջին անգամ Եվրախորհրդարան Է անցել ծայրահեղ աջ VOX-ը (երեք մանդատ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:-0-/56/ 11.49 Պուչդեմոն, Եվրախորհրդարան, մանդատ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am