Լուիս Հեմիլթոնը հաղթեց Մոնակոյի Գրան Պրիում

Armenpress 22:31, 26 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը գերազանց հանդես եկավ Մոնակոյի Գրան Պրիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   Մոնտե Կարլոյի Ֆորմուլա-1-ի հերթական Գրան Պրիում առաջինը հատեց եզրագիծը: Նրան հաջորդեց «Ֆերարիի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը, իսկ եռյակի վերջում նորից «Մերսեդես»-ից Վալտերի Բոտասն էր:

Ընդհանուր հաշվակում Հեմիլթոնը կրկին առաջատար է: Նրան հաջորդում են Բոտասն ու Ֆեթելը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am