Ֆրանսիայում տեղի է ունենում «դեղին բաճկոնների» 28-րդ ցույցը

Armenpress 17:37, 25 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում 28-րդ շաբաթն անընդմեջ մայիսի 25-ին տեղի է ունենում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը:

Մի քանի հարյուր ցուցարարներ քայլերթ են իրականացնում Փարիզի կենտրոնական փողոցներով: Ոստիկանության աշխատակիցները, ովքեր ստուգումներ են իրականացնում ցուցարարների շրջանում, ձերբակալել են 64 մարդու:

Տեղեկություններ բախումների մասին չկան:

«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ից՝ ինչ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am