Զինվորական ճաշը պատրաստում են լրագրողները. մրցույթ հենակետում

Armenpress 21:27, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ ԶՈւ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի հենակետերից մեկում ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած պրես տուրի ժամանակ լրագրողները հնարավորություն ստացան անձամբ մասնակցել մարտական հենակետում ճաշատեսակների պատրաստմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոհանոցում առկա էին գազօջախներ, մարտական հենակետերում տրվող պահածոյացված տարբեր տեսակի ուտեստներ, արագ պատրաստվող ապուրներ և այլն:

7 լրագրողի միջև կազմակերպվեց նաև «Զինվորական ճաշը պատրաստում են լրագրողները» խորագրով մրցույթ՝ «Լավագույն խոհարար» անվանակարգով: Իհարկե, պատրաստման եռուզեռի մեջ լրագրողներին օգնության հասան նաև խոհարարներն ու պարենային ծառայության պետերը:

Արդյունքում հաղթեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Հայկ Նավասարդյանն, ով պարգևատրվեց պատվոգրով և փոքրիկ խրախուսական նվերով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am