Brexit-ն ամեն դեպքում տեղի կունենա հոկտեմբերի 31-ին. Բորիս Ջոնսոն

Armenpress 17:45, 24 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան ամեն դեպքում Եվրամիությունից դուրս կգա հոկտեմբերի 31-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտարարել Է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, որին ֆավորիտն են համարում կառավարող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար առաջիկա պայքարում:«Մենք ԵՄ-ն կլքենք հոկտեմբերի 31-ին՝ համաձայնագրով կամ առանց համաձայնագրի»,-Ջոնսոնի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ «լավ գործարքի հասնելու միջոցն այն Է, որ նախապատրաստվենք առանց համաձայնագրի դուրս գալու իրադրությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am