Մակրոնը կոչ Է արել պարզաբանումներ տալ Մեյի՝ պաշտոնաթող լինելու որոշումից հետո

Armenpress 16:35, 24 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը ողջունել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համարձակ աշխատանքը, որը հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին, եւ կոչ Է արել պարզաբանել Brexit-ի շուրջը դիրքորոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին: «Չափազանց վաղ Է խորհրդածել այդ որոշման հետեւանքների մասին: Եվրամիության սկզբունքները կշարունակվեն կատարվել, մասնավորապես, Եվրամիության լավ աշխատանքի պահպանման գերակայությունը, ինչն արագ պարզաբանում Է պահանջում»,- ասված Է Մակրոնի հայտարարության մեջ, որը մեջբերում Է գործակալությունը: Ֆրանսիայի ղեկավարը նշել Է, որ Մեյը Brexit-ի շուրջը «համարձակ աշխատանք» Էր կատարում ի շահ իր երկրի եւ հարգելով եվրոպացի գործընկերներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am