«Սիստեմա»-ն առաջարկել է տնօրենների խորհրդի կազմում կրկին ներառել Ռոբերտ Քոչարյանին

Armenpress 15:51, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան հերթական անգամ առաջարկել է Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք» «Ֆեյսբուք»-ի էջը: 

Տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի հունիսի 29-ին՝ բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում։

Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունների հարցը նախապես քննարկել և երաշխավորել է տնօրենների խորհրդի նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեն։

Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը "Սիստեմա" ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am