Ամերիկացին, նվաճելով յոթ մայրցամաքների լեռնագագաթները, մահացել Է Էվերեստից իջնելիս

Armenpress 15:07, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Յուտայի նահանգի բնակիչը մահացել Է Էվերեստ բարձրանալուց անմիջապես հետո՝ կատարելով յոթ մայրցամաքների լեռնագագաթները նվաճելու երազանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա ընտանիքը:

Իր վերջին լեռնագագաթը նվաճած 55-ամյա Ջոն Քեշը թողել Էր աշխատանքը, որպեսզի միանա «Յոթ լեռնագագաթների ակումբին», որը միավորում Է նրանց, ովքեր երազում են նվաճել ամենաբարձր կետերն աշխարհի բոլոր մայր ցամաքներում:

Նախորդ անգամ բարձրանալիս Քեշը մի քանի մատ Էր կորցրել ցրտահարության պատճառով, բայց տրամադրված Էր մինչեւ վերջ իրականացնելու իր երազանքը: «Նա մեզ սովորեցրել Է, որ անհնարին ոչինչ չկա»,- հայտարարել Է Քեշի դուստրը՝ հավելելով, որ Էվերեստն իր հոր համար եզրափակիչ կետն Էր դեպի երազանքը տանող ճանապարհին: Տղամարդու մահվան պատճառն առայժմ հայտնի չԷ, սակայն նրա ընտանիքը կարծում Է, որ Քեշը սրտի նոպա Է ունեցել Էվերեստից իջնելիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am