Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

Armenpress 15:49, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արամ Սիմոնյանն ընտրվել է 2006 թվականին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am