Հայաստանում մոտ 19 հազար 12-րդ դասարանցու համար վերջին զանգը կհնչի մայիսի 24-ին

Armenpress 15:00, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 24-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, 9-րդ դասարանն այս տարի կավարտի 32 հազար 198 աշակերտ, 12-րդ դասարանը`18 հազար 996: Աշակերտները ներկայացնում են և՛ պետական, և՛ մասնավոր դպրոցները:

Հանրապետությունում նախատեսված 9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը՝ հայոց լեզու առարկայից, այս տարի անցկացվում է կենտրոնացված: Գնահատման և թեստավորման կենտրոնը քննության օրը սահմանել է մայիսի 26-ը: Երեխաները քննությունը հանձնելու են 251 քննական կենտրոնում:

Հանրապետությունում միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 4-ից: Գործելու է 33 քննական կենտրոն, որից 23-ը՝ մարզերում, 10-ը՝ Երևանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am