Վարչապետը հույս ունի, որ առաջիկայում ստվերից դուրս կբերվեն և կստեղծվեն նոր աշխատատեղեր

Armenpress 14:44, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ստվերից դուրս բերված և նոր բացված 51 հազար նոր աշխատատեղերին առաջիկայում կավելանան ևս 51 հազարը:

«Ըստ Տնտեսական զարգացման և  ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ այդ 51 հազարի 1/5-ը նոր ստեղծված աշխատատեղերն են, մնացածը՝ ստվերից դուրս եկածները: Երկուսն էլ լավ է. և ստվերից դուրս եկածն է շատ պոզիտիվ, և նոր ստեղծվածը: Մեր կանխավարկածն այն չէ, որ ստվերում այլևս աշխատատեղ չկա: Հույս ունենք, որ ստվերից դուրս գալու գործընթացը զուգահեռ տեղի կունենա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում անդրադառնալով աշխատատեղերի հարցին՝ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am