Վերահաշվարկվել են «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակչի արդյունքները. առաջին քառյակը չի փոխվել

Armenpress 11:04, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը վերահաշվարկել է Թել Ավիվում մրցույթի մայիսի 18-ին կայացած եզրափակիչ փուլի արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ինչպես նշվում է eurovision.tv  կայքէջում, եզրափակիչ համերգի ընթացքում որոշ միավորներ ճիշտ չեն գումարվել մարդկային սխալի պատճառով: Միջին արդյունքը սխալ է հաշվարկվել:

Վերահաշվարկի արդյունքում առաջին քառյակը մնացել է նույնը` Նիդերլանդներ, Իտալիա, Ռուսաստան և Շվեյցարիա: Հինգերորդ տեղը զբաղեցրած Նորվեգիան հայտնվել է վեցերորդ տեղում, իսկ վեցերորդ հորիզոնականը գրաված Շվեդիան` հինգերորդ: Հյուսիսային Մակեդոնիան անցել է Ադրբեջանից, Բելառուսը՝ Գերմանիայից։

Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում ներկայացրած Սրբուհի Սարգսյանը, որը մայիսի 16-ին «Walking out» երգով  ելույթ էր ունեցել մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, չէր անցել եզրափակիչ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am