Մեկնարկել է դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը

Armenpress 20:58, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդում մայիսի 22-ին մեկնարկել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվող հարցազրույցի փուլը, որում ներգրավված է եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված, հոգեբանության միջազգային խորհրդատու, հայազգի Սրբուհի (Սանտինա) Հովանեսսիանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, մայիսի 22-ին անցկացրել է քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը, որին մասնակց 12  հավակնորդ:

Մայիսի 23-ին հարցազրույցի փուլին կմասնակցի դատավորների թեկնածուների քաղաքացիական մասնագիտացման՝ 6, քրեական մասնագիտացման՝ 7, իսկ մայիսի 24-ին՝  վարչական մասնագիտացման 6 հավակնորդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am